Երեկ Երեւանի Արաբ-կիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ս. Հովսեփյանի նախագահությամբ կայացել է Մատաղիսի գործով արդարացվածների բողոքի քննությունն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի: Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը տարիներ շարունակ մեղադրվել են չկատարած հանցագործության մեջ, եւ հիմա նրանք Գ. Ջհանգիրյանից պահանջում են հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասը, ինչպես նաեւ հրապարակային ներողություն խնդրել:
Նիստը հետաձգվել է, քանի որ Ջհանգիրյանի լիազորված անձը պատշաճ լիազորություն չի ներկայացրել: