Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) լուծել է բոլոր պարտք ու պահանջները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը (մականունը՝ Ճոյտ) վստահեցրեց, որ ՀՀ ֆինանսների նախարարության հետ բոլոր պարտք ու պահանջի հարցերը լուծված են: Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Հակոբ Հակոբյանին կալանավորել էին հարկային պարտավորությունները չկատարելու համար: Երկու ամիս անց նա ազատ արձակվեց, քանի որ հարկային պարտավորությունների մի մասն արդեն իսկ վճարել էր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս