«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական և գործարար ռուսամետ շրջանակներում խոսվում է, որ Մոսկվայի «Արարատ Հայաթ» հյուրանոցում ամեն տարի անցկացվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի ճաշկերույթ-դրամահավաքը այս տարի էլ տեղի չի ունենա։
Ավանդական այս դրամահավաքին սովորաբար մասնակցում էին հիմնականում ռուսաստանաբնակ խոշոր գործարարները, մասնավորապես Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը և ուրիշներ, որոնց ներդրած գումարը բավական պատկառելի էր լինում։
Երբ անցյալ տարի առաջին անգամ այս ավանդույթը խախտվեց, հույս կար, որ հաջորդ անգամ այն կկայանա։ Երեկ, երբ փորձեցինք «Հայաստան» հիմնադրամի լրատվական ծառայությունից ճշտել այս տարի կայանալո՞ւ է Մոսկվայի ճաշկերույթ-դրամահավաքը, մեզ դժվարացան պատասխանել։ Փոխարենը, հոկտեմբերի 18-ին Տորոնտոյում տեղի ունեցած դրամահավաք-ճաշկերույթի ժամանակ ավելի քան 700 հազար դոլար է հավաքագրվել, որը տեղի համար համարվում է ռեկորդային։ Իսկ ընդհանրապես, վերջին 2-3 տարում «Հայաստան» հիմնադրամ մուտք արվող գումարների նվազման միտում է արձանագրվում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։