Սամվել Կարապետյանն իր համար վստահված անձ է ընտրել Սերժ Սարգսյանի անվտանգության պետի կադրին. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ Կալուգայի Սամոն, ընկերաթյան անվտանգությունը վստահել է Կարեն Հայրապետյանին։ Այսինքն՝ հենց այս անձն է ղեկավարելու ՀԷՑ-ի անվտանգության վարչությունը։ Կարեն Հայրապետյանը համարվում է Սերժ Սարգսյանը անվտանգության պետ Վաչիկ Ղազարյանի կադրը։

Նա ոչ վաղ անցյալում զբաղեցնում էր ՀՀ ԱԺ անվտանգության պետի պաշտոնը, որտեղ էլ առիթներ է ունեցել ինքնադրսևորվելու։ Այս դրսևորումները հիմնականում եղել են լրագրողնևրի աշխատանքը խոչընդոտելու մասով։ Փաստի առիթով քրեական գործն արագորեն հարուցվել և նույն արագությամբ էլ կարճվել էր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս