ՀՀԿ ՆԻՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում կրկին ԳՄ նիստ էր հրավիրվել, որտեղ, ըստ պաշտոնական տեղեկությունների, քննարկվել է երեք հարց՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցերը ՌԴ եւ Բրյուսել, ներքաղաքական զարգացումներն ու Երեւանի ավագանու ընտրությունները:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստը նախատեսված էր ժամը 20:00-ին, սակայն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նիստին եկավ 45 րոպե ուշացումով: Չնայած դրան՝ շատ պարտաճանաչ էին գտնվել ԳՄ մյուս անդամները, որոնք ճիշտ ժամանակին ՀՀԿ գրասենյակում էին:  Առաջիններից մեկը, ով եկավ ՀՀԿ գրասենյակ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր, այնուհետեւ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու մնացած անդամները: Գրեթե 2 ժամ տեւած նիստից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստի ժամանակ քննարկել են Սերժ Սարգսյանի հանդիպումների մանրամասները. «Երկու երկրների նախագահների հանդիպումը շատ արդյունավետ է եղել, ինչը բխում է դաշնակցային հարաբերություններից»: Շարմազանովն ասաց, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը ՀՀԿ-ն չի տա ԲՀԿ-ին. «Նման բան չի կարող լինել: Մենք այս ընտրություններին շատ լուրջ ենք պատրաստվում, քան նախորդ ընտրություններին»: 




Լրահոս