«Պատրիսիա» աղետալի փոթորիկը շարժվում է դեպի Մեքսիկայի ափերը: Այս մասին հայտնում է BBC-ն` հղում կատարելով ԱՄՆ փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնին:
Քամու ուժգնությունը հասնում է մինչև 260կմ/ժ արագության: Փոթորկի էպիկենտրոնը գտնվում է Մանսանիլո քաղաքից մոտ 320 կմ հարավ-արևմուտք:
Ինչպես ակնկալվում է, ավերիչ «Պատրիսիան» կհասնի երկրի ափերին ուրբաթ ցերեկը կամ երեկոյան:
Անվտանգության նկատառումներից ելնելով երկրի իշխանությունները մի քանի նահանգներում փակել են դպրոցներն ու նավահանգիստները: