Ֆրանսիացի մասնագետները կապահովին Վրաստանի օդային տարածքի հսկողությունը. Խիդաշելի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին պատմել է Ֆրանսիայի հետ պայմանագրի կատարման շրջանակներում Վրաստանի հակաօդային պաշտպանության մասին, փոխանցում է Грузия онлайн-ը:

Վրաստանի պաշտպանության նախարարի խոսքերով` այս նպատակով Վրաստան է ժամանում իր ֆրանսիացի գործընկերն ու զինվորականները, որոնք գործուղված են Ֆրանսիայի ՊՆ կողմից:

«Ֆրանսիան հենց ՆԱՏՕ-Վրաստան փաթեթր շրջանակնում կդառնա առաջատար երկիր ու մեզ հետ միասին կհոգա Վրաստանի օդային տարածքի մասին: Մենք Ֆրանսիայից զինվորականների թիմի ենք սպասում: Նրանք կժամանեն ու կսկսեն աշխատել Վրաստանում հաջորդ տարեսկզբից»,- հայտարարել է Թինա Խիդաշելին:




Լրահոս