ՈւԵՖԱ-ն ներկայացրել է եվրոպական ֆուտբոլային շուկայի հաշվետվությունը 2014 թվականի դրությամբ:
Եվրոպայում տրանսֆերների վրա ամենաշատ գումար ծախսել է Մադրիդի «Ռեալ»-ը, որը 629 միլիոն եվրո է վճարել այժմյան կազմը հավաքելու համար: Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթի»-ն է, իսկ Լոնդոնի «Չելսի»-ն եզրափակել է լավագույն եռյակը, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:
1. «Ռեալ» – 629 միլիոն եվրո
2. «Մանչեսթեր Սիթի» – 526
3. «Չելսի» – 498
4. «Մանչեսթեր Յունայթեդ» – 495
5. ՊՍԺ – 440
6. «Ինտեր» – 329
7. «Բարսելոնա» – 327
8. «Յուվենտուս» – 300
9. «Արսենալ» – 297
10. «Լիվերպուլ» – 286
11. «Բավարիա» – 262
12. «Տոտենհեմ» – 250
13. «Զենիթ» – 239
14. «Նապոլի» – 205
15. «Մոնակո» – 202
16. «Միլան» – 189
17. «Բենֆիկա» – 175
18. «Ֆիորենտինա» – 156
19. «Ռոմա» – 131
20. «Վոլֆսբուրգ» – 123