Առաջարկում են վերահսկողություն սահմանել նույնականացման քարտերով քվեարկելու դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր խորհրդարանում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի լսումների ընթացքում հարակից զեկուցմամբ հանդես եկավ և ներկայացրեց  իր առաջարկները «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքում:

Ըստ այդ փոփոխությունների, վերահսկողություն կսահմանվի նույնականացման քարտերով քվեարկողների համար:  Ուրիխանյանին հարց ուղղեց ՀՅԴ–ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Ինչպե՞ ս եք պատկերացնում կրկնակի քվերակության մեխանիզմը ինչպե՞ս են կարգավորվելու: Հանրաքվեին մասնակցելու համար ի՞նչ լուծումներ եք առաջարկում», – հետաքրքրվեց նա:

Հարցեին ի պատասխան, Ուրիխանյանը նշեց, որ ցանկացած տարբերակ, որը վերաբերում է վերահսկողություն սահմանելուն, իր կողմից ընդունելի է: «էլելտրոնային լուծումները միգուցե պահանջում են լուրջ ծախսեր, սակայն փողի մասին խոսակցություններն արդյոք տեղի՞ն են, երբ խոսվում է ընտրությունների պատվի մասին»:




Լրահոս