ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ի՞նչ առիթ կա, որ այցելեմ… Րաֆֆի Հովհաննիսյանին բան չունեմ փոխանցելու: Ընտրություններին վերաբերող բոլոր հայտարարությունները ես արեցի մինչեւ ընտրությունների օրը»:
Արման Մելիքյան «168 ժամ»
Սովորաբար նախագահի հավերժական թեկնածուները հայտնվում են միայն    նախընտրական շրջանում, իսկ ընտրության օրվանից հետո 5 տարով անհետանում: Այս անգամ Արման Մելիքյանը մի փոքր ավելի երկար է մնացել ասպարեզում եւ փորձում է իր մասին հիշեցնել: Րաֆֆի Հովհաննիսյանին փոխանցելու բան չունի, բայց կարծես թե ոչ մեկին ոչ մի փոխանցելու բան չէր էլ ունեցել, բացի ընտրացուցակների վերաբերյալ իր կողմից մշտապես բարձրացվող հարցից: Անկախ նրանից, թե հացադուլավորները որքանով են ճիշտ իրենց ընտրած պայքարի ձեւի հարցում, կարծում ենք՝ Արման Մելիքյանի չայցելելը շատ ծանր չեն տանի:




Լրահոս