«ՈՉ»-ի կենտրոնական շտաբը քաղաքացիներին խնդրում է աջակցել իրենց, գումար փոխանցել հիմնադրամին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՈՉ»-ի կենտրոնական շտաբը հաղորդագրություն է տարածել, որով կոչ է անում ՀՀ քաղաքացիներին աջակցել իրենց, գումար փոխանցել «ՈՉ»- ի քարոզչական հիմնադրամի հաշվեհամարին:

Ըստ հաղորդագրության, Կենտրոնական Բանկում բացված 103005000015 համարով հաշվին փոխանցումներ կարելի է կատարել ցանկացած բանկային բաժանմունքից, այդ թվում նաեւ արտասահմանից:

«Մեր խնդիրն է կոտրել ընտրակեծարարության մեքենան և հակակշիռ ստեղծել այդ ապօրինի առավելություններին: «ՈՉ»-ի պայքարը պետք է դառնա իրապես համաժողովրդական: Մենք ծրագիր ունենք տանելու ակտիվ քարոզարշավ` տպագիր նյութեր տարածելով, մարզային այցելություններով, ինչպես նաեւ առավելագույնս օգտագործելով հեռուստատեսությամբ վճարովի եթերը: Այդ ծրագրի իրագործման համար անհրաժեշտ է մեր ամբողջ ժողովրդի աջակցությունը: «ՈՉ»- ի քարոզչական հիմնադրամի`Կենտրոնական Բանկում բացված 103005000015 համարով հաշվին փոխանցումներ կարելի է կատարել ցանկացած բանկային բաժանմունքից, այդ թվում նաեւ արտասահմանից:

«ՈՉ»-ի շարժման հաղթանակի համար պետք է նաեւ բոլոր այն մարդկանց օգնությունը, ովքեր պատրաստ է վստահված անձի կամ դիտորդի կագավիճակով օգնել հանրաքվերի օրինականությունը վերահսկելու գործին: Կոչ ենք անում նաեւ մասնակցել «ՈՉ»-ի քարոզարշավի հանրահավաքներին: Առաջիկա հանրահավաքը, որում կհրապարակվի պայքարի մեր ծրագիրը, կկայանա հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:




Լրահոս