Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան լիովին ապաքինվել է վնասվածքից և «Բարսելոնա»-ի կազմում վերսկսել մարզումները:
Goal.com-ը հայտնում է, որ 31-ամյա իսպանացին ծնկի վնասվածք էր ստացել Լևերկուզենի «Բայեր»-ի դեմ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի խաղում, որը կայացել էր սեպտեմբերի 29-ին:
«Բարսելոնա»-ն Իսպանիայի առաջնությունում առաջիկա խաղն անցկացնելու է հոկտեմբերի 25-ին՝ ընդունելով «Էյբար»-ին: