«ԱՊՐԻԼԻՆ ՄԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿԼԻՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արդեն 7-րդ օրն է, ինչ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է հացադուլի մեջ: Այս օրերի ընթացքում նրան այցելել են մի շարք քաղաքական գործիչներ՝ իրենց զորակցությունը հայտնելու: Սակայն պատկան մարմինները, տվյալ դեպքում՝ ՀՀ առողջապահության նախարարությունը, չեն հետաքրքրվել Հովհաննիսյանով: Անգամ նրա ճնշումը չեն չափել: 
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ բժիշկները չեն հետաքրքրվում Րաֆֆի Հովհաննիսյանի առողջությամբ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես անձամբ դեմ եմ պայքարի նման ձեւին: Ր. Հովհաննիսյանն այն մարդը չէ, որը պիտի հասնի պայքարի այդ ձեւին: Ինչ վերաբերվում է բժիշկներին, դժվարանում եմ ասել, բայց ոչ մի բժիշկ իրավունք չունի արհամարհել մի մարդու, որը բժշկի կարիք ունի, առավել եւս, երբ այդ մարդը ճանաչված եւ սիրված դեմք է: Ո՞ւր է կորել պատասխանատվությունը, Հիպոկրատի երդումը: Դա, իհարկե, հանցագործությանը հավասարազոր երեւույթ է: Իսկ Րաֆֆուն մաղթում եմ առողջություն եւ խնդրում, որ պայքարի մեկ այլ ձեւ գտնի: Նրա առողջությունը պետք է ե՛ւ իրեն, ե՛ւ իր հարազատներին, ե՛ւ Հայաստանին:
ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆ
«Արմենիա» հը «Երկրի գանձերի» հաղորդավար
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես մի կարեւոր սկզբունք ունեմ, որը երբեք չեմ խախտել: Ես երբեք չեմ մեկնաբանում ներքաղաքական զարգացումներն ու դրանց առնչվող այլ հարցեր:
ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ 
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն 
ՊԱՏԱՍԽԱՆ. Հացադուլը՝ որպես պայքարի միջոց, ես անընդունելի եմ համարում: Ի՞նչ է նշանակում ինչ-որ մեկին ստիպել, որ ինչ-որ բան անի: Եթե ներկա իրավիճակն այսպես շարունակվի, ապա վստա՛հ եղեք, որ մեզ մոտակա ժամանակներս 2008թ. մարտի 1 է սպասվում, եթե շարունակվեց նույն տարբերակը, եւ ընդհանուր լեզու չգտան, եւ, ընդհանրապես, լեզուն չի կարելի գտնել շանտաժի տարբերակով: Ես հացադուլ եմ անում, որ դուք հետս խոսեք կամ ես հացադուլ եմ անում, որ դուք հրաժարվեք: Սա ծայրահեղություն է եւ ոչ դրական հայացքի համար, իմացե՛ք, որ ապրիլին կլինի մի միջոցառում: Բժիշկներին ոչ ոք չի կարող պարտադրել մոտենալ, եթե մարդն իրեն չի կանչում: Հո զոռով չե՞ն դիմի իրեն: Եթե բժիշկը մոտենա, չե՞ք կարծում, որ հիմա էլ կասեն, թե բժիշկը եկավ, մի բան արեց, մի վիրուս անցկացրեց: Ինքնուրույն ոչ մի բժիշկ չի մոտենա, քանի որ այս առումով ցանկացած պրովոկացիա կլինի: Բժիշկը ծակեց, ինչ-որ վիրուս անցկացրեց, այս արին կամ այն արին, բարդ հարց է: Անտարբերության հարց այստեղ չկա: Չգիտես՝ այս դեպքում մոտենալն  է ճիշտ, թե չմոտենալը:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆ
Քայքայիչ պաշտամունքներից տուժածների վերականգնողական կենտրոնի տնօրեն
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս