Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն խաբել է Ռուսաստանին ու ողջ աշխարհին` խոսելով Իրանի միջուկային սպառնալիքի մասին, գրում է gazeta.ru-ն:
«Օրերս Եվրոպայում ԱՄՆ հակահրթիռային փորձարկումների են անցկացվել: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ մենք, երբ վիճում էինք մեր ամերիկացի գործընկերների հետ, ճիշտ էինք: Ռուսաստանն ի սկզբանե է ճիշտ էր, որ ԱՄՆ հակահրթիռային ծրագիրը կառուցվել է ռազմավարական հավասարակշռությունը խաթարելու ու իր կամքը թելադրելու հնարավորություն ունենալու նպատակով: Մեզ և ողջ աշխարհին փորձել են հերթական անգամ շփոթեցնել, իսկ ավելի պարզ ասած` խաբել»,- հայտարարել է Պուտինը:
«Իրանի միջուկային խնդիրը լուծված է: Իրանից ոչ մի սպառնալիք չի եղել ու չկա: ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության կայաններ կառուցելու պատճառն անհետացել է: Մենք կարող էինք ակնկալել, որ հակահրթիռային պաշտպանության համակարգերը պետք է դադարեցվեին»,- ասել է Պուտինը: