«Չնայած անցած տարիներին, ցանկանում եմ նշել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Մոսկվա կատարած այցի ժամանակ նույնքան հանգիստ և հավասարակշռված էր, որքան 5 տարի առաջ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է РИА Новости-ն:
Մեդվեդևը նշել է, որ մինչ այդ նա տեսել է Սիրիայի նախագահին 2010թ.-ին Դամասկոս կատարած այցի ժամանակ:
«2011թ.-ից սիրիացի ժողովրդի կյանքը դժոխքի վերածվեց. պատերազմ, ահաբեկչոթյուն, մահ, համաշխարհաին նշանակության հուշարձանների և սրբավայրերի ոչնչացում»,-հավելել Մեդվեդևը: