
Dorians խմբի եւ Սիրուշոյի երկրպագուներին շտապենք տեղեկացնել, որ ապրիլի 6-ին Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում նրանք կունենան համատեղ համերգ` «Միասին մեկ բեմում» խորագրով: Ե՛վ Գոռ Սուջյանի, ե՛ւ Սիրուշոյի փոխանցմամբ՝ իրենք ուրախ են նման փորձով հանդես գալու համար: Գոռը նաեւ հավելել է, թե այս համերգը պետք չէ կապել գալիք «Եվրատեսիլ»-ի հետ: Իրենք ուղղակի ցանկանում են մեկ բեմում համադրել ռոքն ու փոփը: Երգիչները խոստացել են երեկոյի ընթացքում մի շարք անակնկալներ մատուցել: Համերգի տոմսերը վաճառքի կհանվեն մարտի 20-ից հետո: