ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Կարտերը Վլադիմիր Պուտինին է փոխանցել «Իսլամական պետության» դիրքերի քարտեզը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Կարտերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դիրքերի քարտեզը, փոխանցում է Lenta.ru-ն:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա պարզաբանել է, որ բաց աղբյուրներից ստացված տվյալները ռազմական բնույթ չեն կրում:

Կրեմլի ներկայացուցիչը հրաժարվել է պարզաբանել, թե ինչ բնույթ են կրում տվյալները, թե արդյոք օգտագործվել են ռուս զինծառայողների կողմից:

Հոկտեմբերի 22-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել էր, որ Ջիմի Կարտերը իսկապես Մոսկվային է փոխանցել ահաբեկիչների դիրքերի քարտեզը: Նա ընդգծել է, որ քարտեզների մեծ մասը հասանելի է «Carter Center» կազմակերպության կայքում:

Իր ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է MSNBC հեռուստաալիքով, ԱՄՆ նախկին նախագահը հայտարարել է. «Այսպիսով, հետագայում, եթե Ռուսաստանը ավիահարվածներ իրականացնի ոչ այդ վայրերում, ապա իմացեք, որ դա իմ մեղքն է, և ոչ թե Պուտինինը»:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս