ArmLur.am-ի տեղեկություններով` Կարեն Բատիկյանը, որը ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատում էր որպես դատախազության ավագ դատախազ, սեփական դիմումի համաձայն հեռացվել է աշխատանքից:
Նշենք, որ մինչ ավագ դատախազի պաշտոնին նշանակվելը վերջինս աշխատել է որպես Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազ: Իսկ թե ինչու է Բատիկյանը աշխատանքից ազատման դիմում գրել և առհասարակ նա է գրել թե նրան ասել են` «գրի» դեռևս պարզ չէ: