Ես ԲՀԿ-ի հետ կռված չեմ. Ստեփան Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը չի ցանկանում անդրադառնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից` իրեն միջազգային պատվիրակությունների անդամակցությունից զրկելու որոշմանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ կուսակցության անդամ չէ և չի կարող կուսակցության որոշումների մասին խոսել:

Նշենք, որ Ստեփան Մարգարյանն ԱԺ տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի նախագահն է և այսօր վարում էր հանձնաժողովի նիստը: Լրագրողների դիտարկմանը` հնարավոր է, որ իրեն հեռացնեն  հանձնաժողովի նախագահի պաշտոնից, Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ այդ մասին մամուլից է տեղեկացել: Անդրադառնալով միջազգային պատվիրակություններից իրեն հետ կանչելուն` Ս.Մարգարյանը նշեց, որ դա սխալ է:

Իսկ հարցին, թե ԲՀԿ-ի հետ հաշտեցման եզրեր տեսնում եք, պատգամավորը պատասխանեց. «Ես որևէ մեկի հետ կռված չեմ, ԲՀԿ-ի հետ կռված չեմ, խմբակցության անդամների հետ նորմալ հարաբերություններ ունեմ»:




Լրահոս