Քիչ առաջ ArmLur.am-ը ՀՀ Վերքաննիչ քրեական դատարանից տեղեկացավ, որ դատավոր Սերգեյ Չիչոյանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրայանի վարորդի որդու` Դերենիկ Ղեւոնդյանի խափանման միջոցը փոխելու հարցը:
Հիշեցնենք, որ Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կայացավՍյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդու` Դերենիկ Ղեւոնդյանի՝ գրավի դիմաց ազատ արձակման ՀՀ գլխավոր դատախազության բողոքի հարցը: Ինչպես հայտնել էինք՝ հոկտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Դերենիկ Ղեւոնդյանին ազատ արձակելու մասին կայացրած Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Սակայն մարզպետի որդուն ազատ արձակելու մասով որեւէ քայլ այդպես էլ չարվեց: Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելուց հետո հաջորդը ազատության մեջ հայտնվեց Ղեւոնդյանը՝ շարունակելով մնալ մեղադրյալի կարգավիճակում:
Ի դեպ այս գործով դատավոր Սերգեյ Չիչոյանի եղբայրը Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արմեն Չիչոյանն է: