ԴՐՈՇՆԵՐԸ՝ ԳԼԽԻՎԱՅՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օբամայի այցին ընդառաջ՝ Իսրայելում դեպի Երուսաղեմ տանող գլխավոր մայրուղու երկայնքով ԱՄՆ դրոշները գլխիվայր են կախվել: ԱՄՆ-ի ներկայացուցիչները, տեսնելով դա, լրջորեն անհանգստացել են եւ դիմել Երուսաղեմի քաղաքապետարան: Քաղաքապետարանի ներկայացուցիչը պարզաբանել է, որ դրոշների կարերը սխալ տեղում են արվել, ինչն էլ դարձել է դրանք սխալ կախելու պատճառ: Նա նշել է, որ դրոշները փոխանցել է արտաքին գործերի նախարարությունը, որը շուտափույթ նոր դրոշներ է պատվիրել: Նշենք, որ դրոշները կարվել են հատուկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ մարտի 20-ին կայանալիք այցի առթիվ: 




Լրահոս