ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՐՑ. Ընտանիքս 1 տարի անընդմեջ ստացել է նպաստ, բայց հիմա կտրել են: Պատճառաբանում են, որ մեծ աղջիկս արդեն 18 տարեկան է, բայց ասեմ, որ նա դեռ դպրոցական է: Ունեմ 1 անչափահաս աղջիկ եւս: Ընտանիքում միայն ես եմ աշխատում, ամուսինս մահացել է: Խնդրում եմ ասել, թե ինչ անեմ, որպեսզի նպաստս վերականգնվի: 
Եղեգնուհի Նիկոլայան 
(ք. Ջերմուկ, Ձախափնյակ 43/18)
ՊԱՏԱՍԽԱՆ. Բնակչուհի Եղեգնուհի Նիկոլայանի ընտանիքի ընտանեկան նպաստի իրավունքի վերաբերյալ հայտնում ենք, որ համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ընտանեկան նպաստ նշանակվում է այն աղքատ ընտանիքին, որի անապահովության միավորը բարձր է ընտանիքի անապահովության սահմանային միավորից, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Նույն հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ ընտանիքի անապահովության աստիճանը գնահատվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զբաղվածության, սոցիալական վիճակի եւ այլ պայմանները բնութագրող ցուցանիշների հիման վրա:
շարունակելի
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի 
նախարարության սոցիալական աջակցության 
վարչություն 
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բոլորս էլ գիտենք, որ ՀՀ-ի օրենքներն այնպիսի կարգով են ընդունվում եւ գործում, որ դրանք, որպես կանոն, շարքային քաղաքացիների շահերից չեն բխում:  




Լրահոս