Արմավիրի մարզում զազրելի դեպք է տեղի ունեցել: 37-ամյա տղամարդը, հագուրդ տալով սեռական ցանկություններին, անառակաբարո գործողություններ է կատարել անչափահաս խորթ դստեր նկատմամբ: Ավելին, դրդել է խորթ որդուն մուրացկանությամբ զբաղվել:
Այսպես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՔՕ մի քանի հոդվածներով՝ աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու, անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու հատկանիշներով: Նա կալանավորված է:
Նախաքննության ընթացքում ապացուցված է համարվել, որ մեղադրվող տղամարդը անչափահաս աղջկան պարբերաբար անառողջ սեռական հետաքրքրությունների զոհն է դարձրել: Ամենազազրելին, սակայն, այսքանով չի ավարտվում. պարզվել է նաև, որ տղամարդը միևնույն անկողնում քնել է կնոջ և աղջնակի հետ՝ միաժամանակ նրանց երկուսի նկատմամբ էլ կատարելով ինտիմ բնույթի գործողություններ:
Իսկ աշխատանքային թրաֆիքինգի ենթարկված անչափահաս տղան ստիպված է եղել խորթ հոր ծխախոտի և ալկոհոլային խմիչքի համար գումար մուրալ: