ՈւԵՖԱ-ն կուսումնասիրի «Մանչեսթեր Սիթի»-ի երկրպագուների վարքը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Սևիլիա»-ի դեմ խաղի ժամանակ:
Նշվում է, որ անգլիական ակումբը կարող է պատժվել, քանի որ երկրպագուները սուլել են Չեմպիոնների լիգայի օրհներգը: Այդ կերպ անգլիական ակումբի երկրպագուներն անարգանք են արտահայտել ՈւԵՖԱ-ի նկատմամբ:
Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթի»-ի երկրպագուների կարծիքով՝ թիմն անարդարացի է տուժել 2013 թվականին ՈւԵՖԱ-ի կողմից ֆեյր-փլեյի կանոնները կիրառելու պատճառով: