Թուրք մաքսայիններն Անաստասիա Վոլոչկովային կասկածել են մաքսանենգության մեջ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրք մաքսայիններն օդանավակայանում կանգնեցրել են բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովային՝ մաքսանենգության կասկածանքով: Այս մասին պարուհին գրել է Ինստագրամի իր էջում, փոխանցում է Lenta.ru-ն:

5629fccd6174d_volochkova-dura-41

Վոլոչկովայի խոսքով՝ իր թուրք ընկերները խնդրել են իրենց համար «բորոդինսկի» հաց և ձկներ բերել: Պարուհին իր հետ 5 հաց և 10 տուփ պահածոյացված ձուկ է վերցրել: «Իմ ճամպրուկը կասկածներ է առաջացրել թուրք մաքսայինների մոտ: Նրանք որոշել են, որ ճամպրուկի մեջ խավիար է և այլ չթույլատրված մթերքներ»,-գրել է պարուհին:

Նշվում է, որ պարուհու համար ստեղծված իրավիճակը հաջող ավարտ է ունեցել. նրան բաց են թողել




Լրահոս