ՀՀ պաշտպանության փոխնարարարն ընդունել է ԵԽ պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմանը հետևող Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի անդամներին, տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության իրավասությանը վերաբերող խնդիրներն ու դրանց կատարման ընթացքը:
Մասնավորապես` պատվիրակության անդամներին ներկայացվել են ՀՀ զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական-քաղաքացիական վերահսկողության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, էթիկայի, բարեվարքության ամրապնդման ու կոռուպցիայի դեմ պայքարի, թրաֆիքինգի, այլընտրանքային ծառայության, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները:
 




Լրահոս