Երաժիշտ ՎԱԶԳԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ խոստովանեց, որ վաղուց չի խառնվում հայաստանյան ներքաղաքական կյանքին: Հենց ինքն էլ իրեն բնորոշելու համար մտաբերեց ու մեջբերեց “Նվագախմբի տղաները” ֆիլմից մի արտահայտություն. “Մուզիկանտ` պոլիտիկա նայ-նայ”:
-Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Որպես քաղաքացի՝ ուզում եմ մեր երկիրը ծլի-ծաղկի, առաջ գնա, ժողովուրդն իրար չուտեն պաշտոնի համար:
-Հանրահավաքներին երբեւէ մասնակցե՞լ եք:
-Չեմ մասնակցել, չեմ էլ ուզում մասնակցել:
-Ընտրությունների արդյունքը Ձեզ բավարարո՞ւմ է:
-Այո՛, բավարարում է: Ես ո՛չ ընդդիմություն եմ կազմում, ո՛չ էլ դիմություն: Ես Երեւանի հին մարդ եմ:
-Չէի՞ք ցանկանա նոր նախագահ ունենալ:
-Իսկ ի՞նչ փոփոխություն պետք է լիներ: Դուք դեռ մտածում եք, որ ինչ-որ փոփոխություննե՞ր կարող են լինել: Ես վստահ չեմ, ով էլ գալիս է, իր կազմն է բերում, նորից նույնը սկսում: Ճիշտ են ասում` գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: Որեւէ այլ երկրում էլ նույն պատմությունն է, մենք առաջինը չենք, աշխարհին ոչինչ չենք թելադրելու: Ամբողջ աշխարհում էլ նույն բանն է կատարվում: Ես իմ երկրում իմ պայքարն անում եմ իմ արվեստով, իմ քաղաքը մաքուր պահելով, փորձելով մշակույթը վեր հանել, էնպես անել, որ մշակութային մարդկանց չմոռանան: Երկիրը երկիր է իր արվեստով, մշակույթով, հենց դրանով են առաջինը դրսում ճանաչում, ոչ թե քաղաքական այրերով: Քաղաքական այրերը կգան ու կգնան, բայց մշակույթը` պատմությունը, արվեստը, դա է հիշվում:
-Դժվար թե սոված մարդը մտածի մշակույթի ու արվեստի մասին:
-Ես հասկանում եմ, որ շատերը չեն կարողանա մտածել, բայց ես քիչ առաջ ասացի, որ ամբողջ աշխարհում էլ նույն իրավիճակն է: Նույնիսկ եթե փոփոխություն լիներ ղեկավարության մեջ, սոված մարդն էլի սոված կմնար:
-Ինչո՞ւ եք այդպես մտածում, հնարավո՞ր չէ արդյունավետ կառավարման միջոցով Հայաստանը թեկուզ մի փոքր տնտեսապես առաջ տանել:
-Մի քայլ տնտեսապես առաջ գնալու համար ժամանակ է պետք: Կամաց-կամաց, շատ փոքրիկ քայլերով առաջ կգնանք: Չենք կարող հետ գնալ, ուղղակի հարցն այն է` արա՞գ տեմպերով, թե՞ դանդաղ: Քանի որ մենք փոքր ազգ ենք, օտարամոլ ենք, ուրեմն կամաց-կամաց կգնանք:
-Օտարամո՞լ ենք, Դուք երկրից համատարած արտագա՞ղթը նկատի ունեք:
-Հայ ժողովուրդն ամբողջ կյանքն էլ գաղթական է եղել: Եթե սովետմիության ժամանակ սահմանները բաց լինեին, ընդհանրապես երկիրը կդատարկվեր:
-Չե՞ք կարծում, որ մարդիկ լավ կյանքից չեն հեռանում:
-Ազգի բնավորությունն է դա, իրենց թվում է` դրսի պատերին մեղր է քսած: Ռուսերեն լավ խոսք կա.”Лучше свое говно, чем чужое золото”:
-Եթե չեմ սխալվում, Դուք էլ երկար տարիներ դրսում եք ապրել:
-Ապրել եմ, բայց գիտե՞ք՝ ոնց է եղել: Ես Նյու Յորքում եմ ապրել, Փարիզում, բայց այսպես է եղել` մի շաբաթ ապրել եմ Փարիզում, 3 ամիս Երեւանում:
-Ի՞նչն է ստիպել Ձեզ հետ վերադառնալ:
-Իմ հայրենի հողը, իմ տունը, իմ Աբովյան, Թումանյան փողոցները, իմ ,Կոզիրյոկե-ը, “Պոպլավոկ”-ը, էլ ո՞րն ասեմ:
-Այո՛, բավարարում է: Ես ո՛չ ընդդիմություն եմ կազմում, ո՛չ էլ դիմություն: Ես Երեւանի հին մարդ եմ:
-Ես ունեմ սոցիալական խնդիրներ, բայց նախընտրում եմ նույնիսկ այս կարգավիճակում մնալ իմ երկրում: Անպայման չէ՝ քշեմ եսիմ ինչ մեքենաներ, ու անպայման էլ չէ՝ մեքենա ունենամ, կարող եմ ոտքով էլ ման գալ: Անպայման չէ՝ իմ տանը լինեն եսիմ ինչեր. ապրում եմ շատ պարզ, հասարակ: Իմ օրվա հացի փողն եմ վաստակում, գոհ եմ: Իսկ մեզ մոտ` Հայաստանում, դժբախտաբար, ամեն առավոտ 3 միլիոն նախագահ է զարթնում: Թող ամեն մեկը որակով զբաղվի իր գործով, քիթը չխոթի ուրիշի գործերի մեջ: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի: Ախր որ անեկդոտներ էլ պատմում են, կարծես հենց մերոնց մասին լինի: Հիշեցի. ,Մեկն ասում է՝ դարդերս քիչ էին, հարեւանս էլ BMW է առելե:
Ես իմ ապագան տեսնում եմ միայն Հայաստանում: Որպես քաղաքացի՝ մի բան պետք է խնդրեմ ազգիս: Սիրե՛ք ձեր քաղաքը, երկիրը, օտարամոլությունը հանե՛ք ձեր միջից: Հենց օտարազգի են տեսնում, միանգամից ժպիտ է գալիս դեմքներին, հենց մերոնց են տեսնում, չեմ իմանում՝ ինչու, բայց չեն էլ ուզում բարեւել: Նախ մերը սիրենք, հետո ուրիշինը: Նախ մեր օրենքը հարգենք: Բա ո՞նց է, որ նույն հայը Ֆրանսիայում սիգարետը չի գցում գետնին, բայց երբ մտնում են իրենց երկիր, սկսում են թափել, աղտոտել: Դրսում պոլիսից վախենում են, Հայաստանում չեն էլ մտածում:
-Եթե քաղաքացին տեսնի, որ այդ օրենքին բոլորն են ենթարկվում, հավատացե՛ք, աղբը չի գցի գետնին:
-Ամեն մեկն իր մեջ պետք է անի դա, մի՛ նայեք՝ կողքինն ինչ արեց: Եթե ղեկավարությունն էլ տեսնի, որ ժողովուրդը հետեւում է օրենքին, ուրիշ կերպ կվերաբերվի: Ժողովուրդը հարգում է օրենքը, օրենքն էլ հարգում է ժողովրդին:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ