ԲՀԿ-ն չի անդրադառնում իր կողմից քննադատված Տիգրան Սարգսյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալն արդեն անհնար է, քանի որ դու արդեն Մաքսային միության անդամ ես: Անդրադառնալով ԵՄ-ի հետ նոր պայմանագրի բանակցություններին և տնտեսական բաղադրիչին, այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

«Այստեղ քաղաքական բաղադրիչը կարելի է զարգացնել, մենք ունենք հնարավորություններ: Եթե հաջողվի հետագայում Եվրասիական տնտեսական միությունը Եվրոմիության հետ գնա ավելի սերտացման, դա ավելի լայն հնարավորություններ կստեղծի», – ընդգծեց Մելքումյանը:

Միքայել Մելքումյանը, սակայն չցանկացավ անդրադառնալ ԲՀԿ-ի կողմից մշտապես քննադատության ենթարկված նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նոր պաշտոնին: Ինչպես հայտնի է` ԲՀԿ-ն մշտապես քննադատում էր Տիգրան Սարգսյանի և նրա կառավարության վարած քաղաքականությունը, ինչն այսօր չի նկատվում ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանի պարագայում:

Միքայել Մելքումյանն մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք երբեք անձերի խնդիր չեն դրել և չեն քննադատել, այլ անդրադարձել են վարած քաղաքականությանը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս