![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/12186146_1060056650701052_1842956500_o.jpg)
Նույնականացման քարտերով ընտրությունների մասնակցությունը և հնարավոր խախտումները վերահսկելու համար ՀՅԴ-ն մի քանի առաջարկներ ունի: ArmLur.am-ի հետ զրույցում համանուն խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենք մասնավորապես առաջարկում են նույնականացման քարտի հետ միասին տեղեկանք ներկայացվի, որը տրվում է անձնագրերի և վիզաների վարչության կողմից:
Ինչպես հայտնի է` Դաշնակցությունը մշտապես խոսել է ընտրություններից հետո քվեարկության մասնակիցների ցուցակների հրապարակման անհրաժեշտության մասին: Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ առաջարկությունների լուրջ քննարկում է ակնկալում:
«Այս փուլում հնարավոր չէ դա իրացնել` մի քանի պատճառներով: Միջազգային կառույցները դեռևս պահպանում են այն ձևակերպումը, որ ստորագրված ցուցակների հրապարակումը ընտրության գաղտնիության խախտում է, որի հետ մենք համաձայն չենք», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան