Armenian text to speach

Ինչպես ընտրությունը կանգ առավ Արա Աբահամյանի վրա. նրա համար հարցը «չորով» կփակվի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ըստ լավատեղյակ աղբյուրների, Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալուց հետո Ռուսաստանում համապատասխան շահագրգիռ «կենտրոնները» կանչել են «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին, առաջարկել ակտիվանալ հայաստանյան քաղաքական դաշտում և ստեղծել նոր կուսակցություն։ Վերջինս չի համաձայնել։ Հաջորդ առաջարկն արել են Ռոբերտ Քոչարյանին։ Նա նույնպես վերջիններիս մերժել է՝ երկու պատճառով, առաջարկել է հասնել նրան, որ Հայաստանում սահմանադրությունը չփոխվի, ապաև ասել է, որ ինքը նոր կուսակցություն այս պայմաններում չի ստեղծի։

Ընտրությունը կանգ է առել Արա Աբրահամյանի վրա։ Վերջինս համաձայնել է։ Դա է եղել պատճառը, որ սահմանադրական փոփոխությունների առաջին տարբերակում՝ ապագա վարչապետի համար ամրագրված Հայաստանում ապրելու 7 տարվա ցենզը վերջնական տարբերակում հանվել է և հանվել է Ռուսաստանի առաջարկով։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ դեպքում ևս Արայի համար հարցը փակվելու է «չորով», նպատակ կա այդ խնդիրը «կարգավորել» օրենսդրորեն և թույլ չտալ, որ Արան մտնի «մեծ» քաղաքականություն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս