Աղքատ նախարարը. Արմեն Երիցյանի կինն իրենից հարուստ է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթրեթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի կինը՝ Մերի Երիցյանը, ավելի հարուստ է, քան ամուսինը: Այսպես, նախարարի դրամական միջոցներն անցած տարվա վերջին, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, կազմել են 24.5 մլն դրամ: Մինչդեռ նրա ամսական աշխատավարձը կազմում է 514 հազար դրամ, իսկ կենսաթոշակը՝ տարեկան 3 մլն 401 հազար դրամ: Նշենք, որ նախարարի կնոջ դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 90 մլն 80 հազար դրամ: Եւ ուշագրավն այն է, որ նախարարի՝ նման միջոցների տեր կինը ոչ մի տեղ չի աշխատում: Եւ այստեղ բնական հարց է ծագում՝ իսկ ինչպե՞ս է կարողացել նախարարի կինը ոչ մի տեղ չաշխատելով՝ նման կարողություն կուտակել:

Տեղեկացնենք, որ նախարար Երիցյանը 2014 թվականին հայտարարագրել է մեկ բնակարան եւ մեկ «Jeep Wrangler 2.51» մակնիշի ավտոմեքենա:

Հավելենք, որ պաշտոնական հայտարարագրերը, որպես կանոն, Հայաստանի պաշտոնյաների իրական ունեցվածքի մի չնչին մասն են կազմում: Այդ փաստաթղթում ներառված տվյալներն ընդամենը արտացոլում են, թե տվյալ պաշտոնյան իր ունեցվածքի որ մասն է պաշտոնապես «ցույց տալիս»: Տվյալ դեպքում Արմեն Երիցյանը ցանկացել է ներկայանալ իբրեւ «համեստ» ունեցվածքի տեր պաշտոնյա, բայց ստացվել է, որ կինն իրենից հարուստ է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս