Պատահար Երեվանի Ա. Մանուկյան փողոցում. տուժել է 6 երիտասարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 03.47-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ա.Մանուկյան փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող “Ամստերդամ” կարաոկեի դիմաց տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում գետնանցումի պատին է բախվել “Ինֆինիտի G35” մակնիշի 86 OP 888 պետհամարանիշի ավտոմեքենան: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել ուղևորներ` 1992թ. ծնված Գևորգ Ղափլանյանը, 1982թ. ծնված Իշխան Խանձրատյանը, ովքեր տեղափոխվել են “Սրբ. Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ և 1993թ. ծնված Հակոբ Բրունսուզյանը, 1986թ. ծնված Նարեկ Բրունսուզյանը և 1986թ. ծնված Աշոտ Ղափլանյանը` տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1983թ. ծնված Նարեկ Ղափլանյանին, ով տեղափոխվել է ,Սրբ. Գրիգոր Լուսավորիչե ԲԿ: Ըստ բժիշկների` Ի.Խանձրատյանի, Ն.Ղափլանյանի, Հ.Բրունսուզյանի, Ա.Ղափլանյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Գ.Ղափլանյանի և Ն.Բրունսուզյանինը` միջին ծանրության:




Լրահոս