Պատգամավորի ընկերությունը նոր դատական վեճերի մեջ է հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանին պատկանող «Երեւան գարեջուր» ՓԲԸ-ի ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 653 միլիոն դրամով տուգանելու պատմությունը դեռ չավարտված՝ այս ընկերությունը նոր դատական վեճերի մեջ է հայտնվել:

Սակայն, եթե նախորդ հայցի դեպքում հարկայինն էր ընկերությունից գումար պահանջում, իսկ վերջինս հրաժարվում էր այն վճարել եւ, ի վերջո, հաղթեց եւ չվճարեց այդ գումարը, ապա այս դեպքում «Երեւան գարեջուրն» է պահանջողի դերում: 2015-ի սեպտեմբերի 15-ին «Երեւան գարեջուր»-ը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է «Գեւորգ Սարգսյան» ԱՁ-ից բռնագանձել 1 միլիոն 870 հազար դրամ:




Լրահոս