Ադրբեջանը կարող է իրական աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին և Իրանին՝ նավթի և գազի մատակարարման հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը «Ռոսիա-24» հեռուստաալիքի հարցազրույցում, փոխանցում է Vestikavkaza.ru-ն:
««Գազպրոմ»-ի և իրանական նավթագազային ընկերությունների բանակցային սեղանին գազային և նավթային սվոփ գործարքների մասին համաձայնագիրն է: ՌԴ-ն կարող է գազ մատակարարել Իրանի հյուսիս և ստանալ գազի նմանատիպ ծավալներ Իրանի հարավից՝ սվոփ գործարքների միջոցով»,-հայտարարել է Նովակը:
Նման գործարքները, ՌԴ էներգետիկայի նախարարի խոսքով, հնարավոր են նաև նավթի մատակարարման հարցում: «Մեր գործընկերները դրական են արձագանքել այդ գաղափարին»,-նշել է նա:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան