Կանխվել է 25-ամյա աղջկա ինքնասպանության փորձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 24-ին, ժամը 12.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Նորքի 7-րդ զանգվածի թիվ 32 շենքի 5-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ է պահվել “1-03” ծառայության հերթապահը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ոստիկանության աշխատակիցները կանխել են թիվ 10 բնակարանի բնակիչ` 1987թ. ծնված Լուսինե Քանքանյանի ինքնասպանու֊թյան փորձը:




Լրահոս