Մեքենան գողացողը կամավոր ներկայացել է ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Հրազդանի բաժնում 1987 թ. ծնված Արտաշ Ա.-ն հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 01.00-ից 07.00-ն ընկած ժամանակահատվածում փախցրել են իրենց շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել է 1993 թ. ծնված Արարատ Հ.-ն:

Բացատրական աշխատանքների շնորհիվ վերջինս ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ավտոմեքենան հայտնաբերվել է Երևան քաղաքի ՃՈ հատուկ պահպանվող տարածքում՝ սարքին վիճակում, և հանձնվել է Արտաշ Ա.-ին:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս