ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում կին դեմոկրատների ֆորումի ժամանակ, սուր քննադատության է արժանացրել Հանրապետական կուսակցության անդամներին՝ նրանց համեմատելով համացանցում հայտնի մեմ՝ Grumpy cat-ի (բարկացած կատու) հետ, գրում է Lifenews.ru-ն:
«Ինչո՞ւ են հանրապետականներն այդքան դեպրեսիվ վերաբերմունք ցուցաբերում Ամերիկայի հանդեպ: Նկատե՞լ եք: Նրանք մռայլ են, կարծես բարկացած կատու լինեն: Եթե նրանց հավատանք, ապա ամեն ինչ սարսափելի վիճակում է, մենք դատապարված ենք»,-կատակել է Օբաման:
«Նրանք կարծում են, որ ամեն ինչ հրաշալի էր 2008թ.-ին, երբ գործազրկությունը աճում էր, և մարդիկ կորցնում էին իրենց տունն ու աշխատանքը, մենք մասնակցում էինք 2 պատերազմներում, իսկ Ուսամա բեն Լադենը ազատության մեջ էր»,-եզրափակել է ԱՄՆ նախագահը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան