«Մեկ ընտանիք` մեկ երեխա» քաղաքականության հետևանքը. Չինաստանում աղքատ տղամարդկանց առաջարկել են կիսվել կանանցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի Չժեցզյան Սե Ցզոշի համալսարանի պրոֆեսորի առաջարկը թեժ քննարկումներ է հարուցել ողջ երկրով մեկ: Բանն այն է, որ պրոֆեսորն առաջարկել է աղքատ տղամարդկանց կիսվել կանանցով, որպեսզի շտկեն լուրջ գենդերային դիսբալանսը, որը վերջին տարիներին նկատվում է ՉԺՀ-ում, հայտնում է BBC-ն:

Չինաստանում  100 աղջկան բաժին է ընկնում 118 տղա, ինչն աշխարհի բնակչության սեռային համակարգում մեծ պառակտում է:

Գիտնականների կարծիքով` նման արդյունքի է հանգեցրել Չինաստանում տարիներ շարունակ կիրառվող «Մեկ ընտանիք` մեկ երեխա» քաղաքականությունը, ինչի արդյունքում գերադասությունն առավելապես տրվել է տղաներին:

 




Լրահոս