Հայոց ազգային բանակի 21-րդ և Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձների կապակցությամբ “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ`”Հայոց Արծիվներ” ՀՀԿ) ազգային բանակի տարբեր զորամասերում կազմակերպում և իրականացնում է ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների պարգևատրման, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման, սահմանագծի մարտական հենակետեր այցելություններ կազմակերպելու տեսքով:
Ռազմահայրենասիրական միջոցառումների իրականացման գլխավոր նպատակներից են բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, հասարակության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության արմատավորումն ու պահպանումը, և ընդհանուր առմամբ հայոց ազգային բանակի` հայ ժողովրդի բացարձակ արժեքի դերի ու նշանակության խիստ կարևորումը հայ հասարակության շրջանում:
Ազգային բանակի կազմավորման 21-րդ և Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձների կապակցությամբ “Հայոց Արծիվներ” ՀՀԿ-ի Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հերթական անգամ հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետ` շնորհավորելու ևԲ ազգային բանակի 21-րդ և՛ Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձները: Սպաների և զինվորների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց ազգային բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանության, հայոց պետականության անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև շնորհավորեց և՛ ազգային բանակի կազմավորման 21-րդ ևԲՀայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձները: (Խոսք` Խաչիկ Ասրյան… “Հայոց ազգային բանակի արժանապատի”վ սպաներ, զինվորնե”ր, ողջունում եմ Ձեզ բոլորիդ, և տեղեկացնում, որ այսօր Ձեզ հյուրընկալվել է “Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահե կարգախոսով առաջնորդվող “Հայոց Արծիվներ” հայրենասիրական շարժումը` շնորհավորելու Ձեզ` հայոց պետականության սահմանները անառիկ պաշտպանող քաջարի սպաներիդ, զինվորներիդ ազգային բանակի կազմավորման 21-րդ և Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձների կապակցությամբ:
“Հայոց Արծիվներըե, իր 3-ամյա օրհնաբեր գործունեության ընթացքում իրականացնելով 510-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաև ազգային բանակի տարբեր զորամասերում, կարևորագույն և մեծագույն նպատակ է իրականացնում. բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, ոԲչ պատերազմ, ո”չ խաղաղություն ժամանակահատվածում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը` գիտակցելով, որ միայն անընդհատ հզորացող ազգային բանակով մենք կարող ենք իրականացնել մեր ապ ու պապերի մեծագույն երազանքը` մեծ և հզոր Հայաստանի կերտումը:
ՊատվարժաԲն սպաներ, զինվորներ, միշտ եղեք հոգեպես ուժեղ և հզոր, միշտ գիտակցեԲք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Միշտ գիտակցեԲք, որ ԴոԲւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը, միշտ գիտակցեԲք, որ ձեր դիմաց կանգնած են հինավուրց հայոց ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, միշտ գիտակցեք, որ ձեր թիկունքում են գտնվում ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող և ձեզ սպասող ձեր արժանապատիվ ծնողներն ու Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները: Միշտ գիտակցեԲք հորինված ադրբեջանցիների ղեկավարների կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցելով նրանց ամենօրյա պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցեԲք արցախյան փառավոր հերոսամարտի հաղթանակի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցե”ք հայ զինվորի, հայ սպայի հաղթանակած, մարտունակ, ազգային ոգին և գիտակցելով միշտ կրե”ք Ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը` “Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահե կարգախոսը, և այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և ես կասեմ ձեզ` կեցցե”ք դուք, կեցցե” հայ ժողովուրդը, կեցցե” ազգային բանակը, կեցցե” հայոց նախագահը, կեցցե” Հայաստանի Հանրապետությունը:
“Հայոց Արծիվների” կողմից սահմանագծի մարտական հենակետում կազմակերպված միջոցառման ընթացքում “Լեռնահայաստանի Արծիվե ոսկյա հուշամեդալով պարգևատրվեցին N զորամասի սպաներ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով և այլ նվերներով պարգևատրվեցին սահմանագծի մարտական հենակետի մի շարք սպաներ, զինվորներ:
“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, “Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ” կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 513-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 32.000 մարդ:
“Հայոց Արծիվներ” ՀՀԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով