
Այսօր՝ մարտի 25-ին, ժամը 08.42-ին տեղեկություն է ստացվել, որ Տարոնցի փողոցի շենքերից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանները կանխել են Երեւան քաղաքի Տարոնցի փողոցի շենքերից մեկի բնակիչ` 47-ամյա Նշան Մ.-ի ինքնասպանության փորձը: