![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/image23735034_a3f455dea5b558e2c5d5079dcbbff2d1.jpg)
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թիկնապահը սպանվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Այս մասին հայտնում է CNN-ը` հղում կատարելով Թեհրանի պետական ԶԼՄ-ներին:
Աբդուլլա Բակերի Նիյակարին նաև հանդիսանում է Իրանի հեղափոխական գվարդիայի անդամ: Հրատարակչությունը նշում է, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը Սիրիայի թեժ կետերում հաստատում է երկրի որոշ շրջաններում իրավիճակի բարդացումը:
CNN-ը նաև հիշեցնում է, որ Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադը կանխատեսել էր, Հալեպի համար «թեժ մարտեր» են սպասվում: