Ցանկացած մեծ մարդու հետևում կանգնած է նրա մայրը: Չնայած այս քաղաքական գործիչներին դժվար է մեծ անվանել: Նրանցից շատերը բավական հակասական ու գարշելի մարդիկ են եղել: Նրանց մայրերն անգամ չէին էլ պատկերացնում, թե ինչ կդառնան իրենց փոքրիկները, և որ կլինեն մի ողջ դարաշրջանի խորհրդանիշ:
Նատալյա Դենիսովնա Մազալովա-Լեոնիդ Բրեժնև
Նատալյա Դենիսովնան սրտաբաց մարդ է եղել: Լեոնիդը մորից ժառանգել է մարդամոտությունն ու յուրաքանչյուրի հետ ընդհանուր լեզու գտնելու կարողությունը: Սակայն երբ անգամ Լեոնիդ Բրեժնևը եղել է իշխանության գլխին, նրա մայրն ապրել է հին բնակարանում:
Մարիա Ալեքսանդրովնա Ուլյանովա- Վլադիմիր Լենին
Մարիան իր ժամանակաշրջանի համար չափազանց կրթված կին է եղել: Նա իր զավակներին դաստիարակել է լավագույն ավանդույթներով ու ամեն կերպ աջակցել է նրանց բոլոր նախաձեռնությունները:
Եկատերինա Գեորգիևնա Ջուգաշվիլի – Իոսիֆ Ստալին
Եկատերինայի երկու երեխաները, որոնք ծնվել են Իոսիֆից, մահացել են դեռևս մանուկ հասակում, այդ պատճառով էլ մայրը մեծ հույսեր է կապել իր երրորդ երեխայի հետ: Նա երազել է, որ իր տղան հոգևորական կդառնա:
Կլարա Հիտլեր -Ադոլֆ Հիտլեր
Կլարան գտնվել է իր ամուսնու ուժեղ ազդեցության տակ, ում մոտ մինչ ամուսնանալը տնային տնտեսուհի է աշխատել և մինչ կյանքի վերջը նրան քեռի Ալոիս է անվանել:
Ջեննի Չերչիլ – Ուինսթոն Չերչիլ
Ջեննին իր ժամանակաշրջանի առաջին գեղեցկուհիներից է եղել ու խելահեղ հանրաճանաչություն է վայելել տղամարդկանց մոտ: Նա գրեթե չի զբաղվել իր երկու որդիների դաստիրակությամբ ու այդ ծանրությունը թողել է դայակի ուսերին: Այնուամենայնիվ, Ուինսթոնը աստվածացրել է մորը:
Ռոզա Քեննեդի – Ջոն Քեննեդի
Ռոզան 9 երեխա է ունեցել: Նա իր զավակներին դաստիարակել է կաթոլիկական ոգով, ինչին երեխաները հաճախ ընդդիմացել են:
Սարա Դելանո – Ֆրանկլին Ռուզվելտ
Սարան արիստոկրատների ցեղին է պատկանել: Ֆրանկլինին բախտ է վիճակվել ամեն ամառ ընտանիքի հետ ճամփորդել Եվրոպայով: Սրա շնորհիվ էլ նա բավական լավ տիրապետել է օտար լեզուների:
Եվ, այնուամենայնիվ, ինչքան մեծ նշանակություն ունի դաստիրակությունը: Համաշխարհային հռչակ վայելող անձնաց ու նրանց մայրերի փոխհարաբերություններն անջնջելի հետք են թողել բազմաթիվ սերունդների ապագայի վրա: