Ֆեյսբուք սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կնոջ՝ Պրիսցիլա Չանի հետ դպրոց կբացի, որտեղ կընդունվեն նաև դեռ չծնված երեխաները: Դպրոցը յուրօրինակ է նրանով, որ այնտեղ կաշխատեն ոչ միայն ուսուցիչներ, այլև բժիշկներ: Այս մասին Ցուկերբերգը գրել է սոցցանցի իր էջում, փոխանցում է Lenta.ru-ն:
Ցուկերբերգի կարծիքով՝ կրթությունն ու առողջապահությունը պետք է անքակտելիորեն ուղեկցեն երեխաներին ուսման ժամանակ:
Երեխաները կարող են ընդունվել 3 տարեկանից: Դպրոցականները բժշկական հետազոտություն կանցնեն մինչև ուսման ավարտը՝ 12 տարեկանը: Դպրոցը կբացվի կալիֆորնիական Իստ Պալո Ալտո քաղաքում:«Ես այնքան եմ հպարտանում, որ Պրիսցիլան նոր դպրոց է բացում, որը միավորում է կրթությունն ու առողջապահությունը»,-նշել է Ցուկերբերգը:
Առաջին դպրոցականներն անապահով ընտանիքների երեխաները կլինեն: