«Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռուզաննա Գրիգորյանը: Նա մինչ այդ ղեկավարում էր «Աչաջրի առողջության կենտրոն» ՓԲԸ-ն: Ռ. Գրիգորյանի նշանակման մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Տավուշի մարզպետարանի սոցապ եւ առողջապահության վարչության պետ Նարեկ Վանեսյանից, ով մինչ այդ ղեկավարում էր Իջեւանի ԲԿ-ն: Նշենք, որ Ռ. Գրիգորյանը Նարեկ Վանեսյանի եւ 2 այլ թեկնածուների հետ 2015թ. մայիսի 27-ին մասնակցեց Իջեւանի ԲԿ-ի տնօրենի թափուր տեղի համար մրցույթին, որի արդյունքում, սակայն Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն նշանակվեց Նարեկ Վանեսյանը:
Թե ինչ արդյունքներ կունենա Ռուզաննա Գրիգորյանի նշանակումը Իջեւանի հիվանդանոցի համար, ցույց կտա ժամանակը: Նշենք, որ տարիներ շարունակ այդ հիվանդանոցում եղել են ֆինանսատնտեսական ապօրինություններ, որոնց հետեւանքով ներկայումս քրեական գործեր են քննվում Իջեւանի ԲԿ-ի նախկին տնօրեն Վազգեն Մարգարյանի, եւ այդ ԲԿ-ն երկար տարիներ ղեկավարած Հրաչյա Ներսիսյանի գործունեության վերաբերյալ: