Ես աղավնի եմ, սակայն հզոր երկաթյա թևեր ունեմ. Վլադիմիր Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ֆորումի փակ ընդունելության ժամանակ իրեն երկաթյա թևերով աղավնի է անվանել:

Ինչպես փոխանցում է «Коммерсантъ» թերթը՝ այսպիսով նա պատասխանել է ֆորումի մասնակիցներից մեկի հարցին՝ բազե՞ է նա, թե՞ աղավնի:

«Ես աղավնի եմ, սակայն երկաթյա հզոր թևեր ունեմ»,-հայտարարել է Պուտինը: «Коммерсантъ»-ը նշում է նաև, որ պատասխանի ժամանակ նա նույնիսկ թափահարել է ձեռքերը՝ ցույց տալով այդ թևերի լայնությունը:

Բացի այդ, փակ ընդունելության ժամանակ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվի Մինսկի համաձայնագրերից: «Մենք կաջակցենք այդ համաձայնագրերը մինչև վերջ, մինչ դրանք ամբողջովին իրականացվեն, իսկ ինչ վերաբերում է Պյոտր Պորոշենկոյին, ապա ես առաջինն էի, ով նրան աջակցեց: Եվ հետագայում ևս կաջակցեմ»,-նշել է Պուտինը:

«Վալդայ» ֆորումը տեղի է ունեցել Սոչիում հոկտեմբերի 19-22-ը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս