Beeline-ը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան պարգևատրեցին ԶԼՄ-ների միջև անցկացվող մեծ թենիսի մրցաշարի հաղթողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

24 հոկտեմբերի, 2015 թ., Երևան. Beeline-ը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան պարգևատրեցին ԶԼՄ-ների միջև անցկացվող մեծ թենիսի մրցաշարի հաղթողներին։ Մրցաշարն անցկացվել է հոկտեմբերի 17,18 եւ 23-ին օլիմպիական մրցակարգով կանանց եւ տղամարդկանց համար առանձին, իսկ մրցումները սպասարկում էին փորձառու մարզիչները։

Հանձնաժողովի որոշմամբ ԶԼՄ-ների միջև անցկացվող մեծ թենիսի մրցաշարի հաղթողներ ճանաչվեցին 6 մասնակից։ Տղամարդկանց մրցումներում առաջին տեղը գրավեց Հակոբ Բադալյանը (lragir.am), երկրորդ մրցանակը շնորհվեց Արթուր Սուքիասյանին «Կենտրոն» հեռուստաընկերությունից, իսկ երրորդ մրցանակին արժանացավ Արամ Մանուկյանը նույնպես «Կենտրոն» հեռուստաընկերությունից։ Կանանց մրցումներում առաջին տեղը զբաղեցրեց Սոնա Ղուկասյանը ՀՀ Հանրային ռադիոյից, երկրորդ մրցանակը շնորհվեց Արաքս Սիմոնյանին (ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերով հասարակայնության եւ լրատվության հետ կապերի բաժին), իսկ երրորդ մրցանակին արժանացավ Մարինե Կարապետյանը (“Երկիր մեդիա” հ/ը)։ Տեղի ունեցավ նաև գալա խաղ տղամարդկանց մրցաշարում առաջին տեղը գրավված Հակոբ Բադալյանի և Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինի միջև։

unnamed (12)

Մրցանակաբաշխության արարողության ժամանակ մասնակիցներին ողջունեցին և մրցանակներ հանձնեցին Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և «Գրանդ Սպորտ» մարզահամալիրի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը:
«Համաձայն որոշ պատմական տեղեկությունների թենիս խաղացել են դեռ հին Եգիպտոսում, այն շատ գեղեցիկ ու գրավիչ սպորտաձև է։ Ես ինքս շատ եմ սիրում մեծ թենիս և հաճախ զբաղվում եմ այս սպորտաձևով, և կարող եմ նշել, որ այսօրվա խաղը անցավ շատ թեժ պայքարում։ Շնորհավորում եմ հաղթողներին և շնորհակալություն հայտնում մասնակցության համար։ Վստահեցնում եմ, որ մենք էլ մեր հերթին շարունակելու ենք աջակցել բոլոր այն ծրագրերին, որոնք կօգնեն մարդկանց փոխել կյանքը դեպի ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

unnamed (11)

«Պետք է ասել, որ լրագրողները մեծ խանդավառությամբ էին մեկ ամսվա ընթացքում մարզվում-պատրաստվում այս մրցաշարին, որը անցավ շատ լարված պայքարում: Շնորհակալություն հայտնելով Beeline-ին եւ անձամբ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին, միջոցառումը հովանավորելու համար, հույս եմ հայտնում, որ այս լրագրողական մեծ թենիսի մրցաշարը կլինի ավանդական եւ կանցկացվի ամեն տարի եւ կընդգրկի լրագրողների ավելի լայն շրջանակ»,– նշեց Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Մրցանակների արժանացան նաև 5 մասնակից հետևյալ անվանակարգերում՝ կամքի ուժ հաղթանակին հասնելու, թենիսի մարզաձևին նվիրվածության, գնդակը լավագույն մատուցման համար, ինչպես նաև երկու մասնակից արժանացան մրցանակի գնդակի ամենագրավիչ խաղարկման համար:
Նշենք, որ Հոկտեմբերի 17, 18 եւ 23-ին Գրանդ Սպորտ մարզահամալիրում մեկնարկել էր թենիսի մրցաշարը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ, որն իրականցվում էր Beeline–ի հովանավորությամբ, իսկ կազմակերպիչն էր հանդիսանում Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: Մինչ մրցումների մեկնարկը մեկ ամսվա ընթացքում` սեպտեմբերի 20-ից մինչեւ հոկտեմբերի 16-ը շաբաթը երկու անգամ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հմուտ թենիսի մարզիչներ Հովհաննես Դավթյանի եւ Սերգեյ Քեշիշյանի գլխավորությամբ մարզվեցին Գրանդ Սպորտ համալիրում, ծանոթանալով թենիս մարզախաղի գաղտնիքներին:
Մրցաշարին մասնակցում էին 20 լրատվամիջոցի ներկայացուցիչներ։




Լրահոս