ՆԱԽԱՐԱՐՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Համաշխարհային հմտություններ» մրցույթի շրջանակում ՀՀ մասնավոր հատվածի եւ ՄԿՈՒ ոլորտի համագործակցության լավագույն փորձի ներկայացումը: Միջոցառման սկզբում նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները մասնակցել են մասնագիտությունների ցուցահանդեսին: Նախարար Աշոտյանը նշել է, որ երկար տարիներ միջին մասնագիտական կրթության ոլորտը թերագնահատված է եղել: «Վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ առանց այս ոլորտի որակյալ կրթական ծրագրերի անհնար է պատկերացնել մեր երկրի իրական տնտեսական զարգացումը: Ոլորտի վերակենդանացումը սկսվել է 2007-2008 թթ. ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի շնորհիվ, որին միացան մի շարք խոշոր միջազգային կառույցներ: «Համաշխարհային հմտություններ» մրցույթն այս առումով մեզ համար հերթական հանգրվանն է: Ոլորտում մենք մեծ ակնկալիքներ ունենք նաեւ մասնավոր հատվածից, առանց որի չի կայանա ոչ միայն «Համաշխարհային հմտություններ» շարժումը, այլ ՄԿՈւ ոլորտն առհասարակ: Իրականում կրթության ոլորտը ոչ թե ծախսային, այլ ներդրումների ոլորտ է: Մասնավոր հատվածի մասնակցությամբ յուրաքանչյուր ծրագիր ամենալավ ներդրումն է մարդկային կապիտալի զարգացման, ավելի լավ տնտեսության եւ հասարակության հեռանկար ունենալու գործում»,-նշել է Արմեն Աշոտյանը:

 

 

 

ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԶՈՐԱՄԱՍԵՐ
Երեւանաբնակ շուրջ 1400 ծնողներ այցելել են սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց որդիներին։ Ինչպես եւ նախորդ բոլոր այցելությունների ժամանակ այս անգամ էլ ծնողները հնարավորություն են ստացել շրջել զորամասերում, ծանոթանալ իրենց զավակների ծառայության պայմաններին, իսկ զորամասի ճաշարաններում էլ ծանոթացել են ճաշացանկին ու սննդակարգին: Զինծառայողների ծնողները, ինչպես նաեւ հենց իրենք՝ զինծառայողները, նույնպես բարձր են գնահատել սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող այս նախաձեռնությունը:




Լրահոս