
Մարտի 22-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1949 թ. ծնված Վիրաբ Ա.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 13.00-ին, Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մուտքի աստիճաններին դրված, մի կնոջ պատկանող պայուսակից գողացել էր դրամապանակը՝ գումարով: Տուժողից ընդունվել է հաղորդում: Կատարվում է հետաքննություն: