Սերժ Սարգսյանի նամակի պատասխանը` վաղը` ասուլիսի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է` Սերժ Սարգսյանը նամակով պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին, այս կապակցությամբ ԳԱԼԱ-ն փորձեց մեկնաբանություն ստանալ “Ժառանգության” ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանից, ով նշեց, որ իրենք ծանոթ են նամակի բովանդակությանը, սակայն քննարկում դեռևս չի եղել. “Մենք պետք է միասնաբար քննարկենք այդ պատասխանը, ես հիմա չեմ ուզում որևէ մեկնաբանություն տալ, որը գուցե անձնական կարծիք հնչի, այդ իսկ պատճառով, համապատասխան քննարկումից հետո, վաղը ես կտամ ասուլիս և հանգամանորեն կներկայացնեմ մեր վերաբերմունքը Սերժ Սարգսյանի պատասխանի վերաբերյալ”: Մեր այն հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանի պատասխանը համարժեք էր Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին, պատգամավորը կրկին փաստեց, որ առկա իրավիճակում դա կլինի անձնական կարծիք, այդ իսկ պատճառով բոլոր առաջացած հարցերը իրենց պատասխանը կստանան վաղվա ասուլիսի ժամանակ:




Լրահոս