Այս պահին Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում տոն է: Տեղի է ունենում հայ արձակագիր Մուշեղ Գալշոյանի անվան տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը: Գրողի ծննդավայրը հենց Կաթնաղբյուրն է:
Նշենք, որ տուն-թանգարանի կառուցման աշխատանքները սկսվել են դեռևս Հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ նախկին վարչապետ, վաղամեռիկ Անդրանիկ Մարգարյանի կենդանության օրոք, նրա հովանավորությամբ: Ա. Մարգարյանի մահից հետո աշխատանքների ֆինանսավորումն իր ձեռքն է վերցրել նրա որդին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերջինս, ինչպես Կաթնաղբյուրից հայտնում է ArmLur.am-ի թղթակիցը, այս պահին այնտեղ է: Ներկա է նաև Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ խմբակցության անդամներ Հովհաննես Սահակյանը, Գագիկ Մելիքյանը, հնաբնակ ՀՀԿ-ական Վազգեն Կարախանյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Տեղացիների խոսքով՝ այլ պաշտոնյաներ ևս ներկա են գտնվելու գրողի տուն-թանգարանի բացման արարողությանը: